Օրվա բաղադրատոմսը. Տորթ  «Պանչո»Բաղադրիչներ

Բաց գույնի բիսկվիթի համար՝
կեֆիր – 1 բաժակ
ձու – 1 հատ
շաքարավազ – 1 բաժակ
ալյուր – 1 բաժակ
սոդա – 1թ/գդ
Մուգ գույնի բիսկվիթի համար՝
կեֆիր – 1 բաժակ
ձու – 1 հատ
շաքարավազ – 1 բաժակ
ալյուր – 1 բաժակ
սոդա – 1թ/գդ
կակաո – 2ճ/գդ
Միջուկի համար՝
յոգուրտ մրգային – 6 տուփ(բանանի համով)
բանան – 4-5 հատ
Վրան զարդարելու համար՝
յոգուրտ մրգային – 2 տուփ(բանանի համով)
բանան – 4-5 հատ
շոկոլադ սև – 100գր
բուսայուղ – 2ճ/գդ
պնդուկ – 1 բուռ

Պատրաստման եղանակ

Բաց գույնի բիսկվիթի համար խառնում ենք կեֆիրը, ձուն և շաքարավազը:
tort-pancho-2
Ապա ավելացնում ենք ալյուրը, սոդան և հարում ենք ստացված զանգվածը ձեռքի
հարիչով:
tort-pancho-3
Պատրաստի խմորը լցնում ենք յուղաթղթով պատած ձևամանի մեջ և թխում ջեռոցում 20 -35 րոպե 180 աստիճանում:
tort-pancho-4
Մուգ գույնի բիսկվիթի համար խառնում ենք կեֆիրը, ձուն և շաքարավազը,ապա
ավելացնում ենք ալյուրը, սոդան և կակաոն ու հարում ենք ստացված զանգվածը ձեռքի
հարիչով:
tort-pancho-5
Պատրաստի խմորը լցնում ենք յուղաթղթով պատած ձևամանի մեջ և թխում ջեռոցում 20 -35 րոպե 180 աստիճանում:
Պատրաստի կորժերը հանում ենք ձևամաններից և թողնում ենք, որ սառչեն:
tort-pancho-6
Ապա կորժերից որևէ մեկը կտրում ենք երկարությամբ:
tort-pancho-7
Ներքևի շերտը դնում ենք ափսեի վրա(որպես տորթի հիմք), իսկ երկրորդ շերտը
կտրատում ենք խորանարդիկներով:
tort-pancho-8
Բաց գույնի կորժը նույնպես կտրատում ենք խորանարդիկներով և ավելացնում ենք մուգ գույնի կտրատված կորժին:
tort-pancho-9
Ապա ավելացնում ենք կտրատված բանանը, յոգուրտը, խառնում ենք և դնում ենք
ստացված միջուկը տորթի հիմքի վրա:
tort-pancho-10
Սեղմում ենք միջուկը, տալով գմբեթի տեսք, ապա վրայից լցնում ենք յոգուրտը:
tort-pancho-11
Տարածում ենք յոգուրտը ամբողջ տորթի վրա և տեղափոխում ենք սառնարան ամբողջ
գիշեր:
tort-pancho-12
Հալեցնում ենք շոկոլադը, ավելացնում ենք բուսայուղը և խառնում:
Բանանները կտրում ենք երկայնքով, բաժանելով 2-3 մասի, ապա բանանի երկայնքով
քսում ենք հալած շոկոլադը և դնում տորթի վրա:
tort-pancho-13
Մնացած հալած շոկոլադով պատում ենք տորթը և վրան շաղ ենք տալիս մանրացված
պնդուկը:
Պատրաստի պանչոն թողնում ենք 10 րոպե, ապա կտրատում ենք և մատուցում:
tort-pancho-14
tort-pancho-15

Համեղ տորթ պանչոի միջուկում բանանի փոխարեն կարող եք օգտագործել ցանկացած միրգ, ըստ Ձեր նախասիրության 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել