Գովազդում լսում եմ, մի ֆիլմի գովազդ ա, ասվում ա, Ամերիկյան հասարակությունում ամեն ինչ ստորադասվում ա փողին: Լավ, ախր նման մերկապարանոց հայտարարություն չեն անում: Ամերիկան երկար ճանապարհ անցած քաղաքակրթություն է. նրա հիմքերը Ջեֆերսոնը, Վաշինգտոնը, Լինքոլնը, լավագույն իրավաբաններն ու մտածողներն են դրել: Նրանք եվրոպական եկվոր ազնվականության շառավիղներն են: Ըստ վիճակագրության ամեն հինգերորդ ամերիկացի տարեկան կարդում է միջինը 21 գիրք: Հնարավոր է նյութականը կարևորություն ունենա. բայց.....Ի վերջո այնտեղ դատարանները արդար են, դատավորները կաշառք չեն վերցնում, հարգում են մարդուն, նրա իրավունքները ու երբ, պատահական անցորդին դիպչելով, փորձում ես, ուղղելով սխալդ ներողություն խնդրել, հլը մի բան էլ քեզ չեն արհամարհում, այնպիսի մի տոնով, թե էս ով էր, ուր ամենուր կանաչազարդ է ու քաջալերվում է բնության պաշտպանությունը, ուր մարդիկ ժպտադեմ ու բարյացակամ են, ուր ամեն պահի պատրաստ են օգնել, ուր բարձր արժեքները ինչպիսին են՝ խիղճը, մարդասիրությունը, փոխօգնությունը, առանց ակնկալիքի լավ վերաբերմունքը., ավելի կարևոր են...ու միգուցե այլ տեղ է, ուր ամեն ինչ ստորադասվում է փողին ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել