Տարվա այս եղանակին մենք կարողանում ենք վայելել անուշահամ մանդարինները: Գուցե անհավատալի թվա, բայց կարող ենք ասել, որ Դուք ստիպված չեք սպասել մինչև հաջորդ սեզոն և կարող եք համտեսել դրանք, երբ ցանկանաք։ Դրա համար անհրաժեշտ է հետևել այս քայլերին.

Ինչպես պահածոյացնել մանդարինները.

Մաքուր լվացեք ու չորացրեք բանկաներն ու կափարիչները։
Կեղևահանեք մանդարինները։ Հնարավորինս լավ մաքրեք դրանք սպիտակ թելիկներից։
Ըստ ցանկության առաձնացրեք մանդարինի հատիկները կամ թողեք դրանք ամբողջական։ Ինչևէ, եթե պատրաստվում եք այն հիմնականում աղցանի համար օգտագործել, ապա ցանկալի է առանձնացնել դրանք։
Մանդարինի հատիկները լցրեք ստերիլիզացված բանկաների մեջ՝ վերևի ½ հատվածը ազատ թողնելով։
Պատրաստեք օշարակի լուծույթը, դրա խտության աստիճանն՝ ըստ ճաշակի։ Շաքարը չի պահպանում մանդարինները. մանդարինները պահպանվում են պահածոյացման պրոցեսի և ջրային շոգու տեխնիկայի շնորհիվ։ Դուք կարող եք պարզապես տաք ջուր լցնել բանկաների մեջ, եթե չեք ցանկանում շաքարավազ օգտագործել։ Խորհուրդ է տրվում ջուրն ու շաքարավազն օգտագործել 2։1 հարաբերակցությամբ։ Անհրաժեշտ է ջրի և շաքարի խառնուրդը դնել միջին ջերմաստիճանի կրակի վրա այնքան, մինչև շաքարավազը հալվի, որից հետո այն հասցնել եռման աստիճանի և միանգամից լցնել մրգով լի բանկաների մեջ։
Հերմետիկ փակեք բանկաները։
Տեղադրեք դրանք եռացող ջրի մեջ ու թողեք 15 րոպե եռալ։
Պահածոները կարող եք պահել մութ զով վայրում մինչև 9 ամիս։
 
 
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել