Lragir.am-ը գրում է.
Հայտնի ֆրանսիացի երաժիշտ և պրոդյուսեր Դևիդ Գետտան ողջ աշխարհի երկրպագուներին կոչ է արել օգնել իրեն ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության հիմնը գրելու գործում:
«Ցանկանում եմ յուրահատուկ բան ստեղծել, այդ պատճառով կոչ եմ անում ողջ աշխարհի ֆաներին միավորվել այս ֆուտբոլային տոնի շուրջ և օգնել ինձ երգը գրելու գործում»,- Գետտայի խոսքը մեջ է բերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:  
Գետտան պատասխանատու է առաջնության երաժշտական ամբողջ ձևավորման համար՝ սկսած մարզադաշտերում հնչելիք երաժշտություններից, վերջացրած մրցաշարի պաշտոնական օրհներգով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել