Տարին փակում ենք ներմուծման մոտ 27% կամ 1.2 մլրդ դոլարի անկումով: Հիմա շատերը կասեն` շատ լավ ա, արտահանման ներկրման բացասական սալդոն նվազել է: Ես շատ կուզենայի, որ պատճառը լիներ ինքնաբավության մակարդակի բարձրացումը, մեր սպառողները նախընտրեին տեղական արտադրանքը, բայց, ցավոք, առայժմ նման ցուցանիշներ չկան:
Դիտարկենք նվազման պատճառները. կրճատվել է տրանսֆերտների մուտքը Հայաստան, ինչն իր հերթին զգալի ձևով պակասեցրել է մարդկանց գնողունակությունը: Մարդիկ սկսել են էլ ավելի խնայողաբար ծախսել փողը: Մարդկանց թիվն է պակասել ու էլի մի քանի հանգամանքներ: Իհարկե, նման վատ ցուցանիշներն ազդելու են ՓՄՁ-ների վրա:

Հ.Գ. Ի՞նչ ասեմ, դրամաշրջանառությունը վատ վիճակում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել