karen_aghekian ի մոտ կարդացի սա:

Չնայած նրան, որ ես սիրում եմ Սովետական Հայաստանը ու կողմ եմ, որ ՀՀ և ՀՍՍՀ բոլոր ղեկավարները թաղվեն իրար կողք Հանրապետության հրապարակում Հովհաննես Քաջազնունուց մինչև Կարեն Դեմիրճյան (Աստված մնացածին երկար կյանք տա, բայց իրենք էլ) ու դեմ եմ դասական ուղղագրությանը, ես հոդվածում նկարագրված ռուսախոս ինծիլիգենծիկների հանդեպունեմ շատ հստակ վերաբերմունք:

Մեր լեզուն հնդեվրոպական ընտանիքի առանձին ճյուղ է: Գլոբալ համաշխարհային կոնտեքստում գուցե մեր ազգի գոյությունը արդարացված է հենց դրանով` պահել պահպանել Հայոց Լեզուն:

Հետևաբար Լեզվի մասին օրենքը պետք է ունենա սահմանադրականից էլ ավելի բարձր կարգավիճակ: Բնականաբար դրա դեմ աշխատող ուժերը պետք է հետապնդվեն 37 թվի մեթոդներով:

Ինչ վերաբերվում է այսպես կոչված դասական ուղղագրությանը, ապա ինձ հայտնի է միայն մեկ դասական ուղղագրություն` ԳՐԱԲԱՐԸ: Բարձրագույն կրթության մասին օրենքով գրաբարի դասավանդումը պետք է պարտադիր լինի ՀՀ բոլոր բուհերում: Հումանիտար ֆակուլտետներում պարտադիր պետք է լինի գրաբարով մեկ կուրսային աշխատանքը և բանավոր քննությունը: Բնագետները կպրծնեն ստուգարքով:

Դրսի դիպլոմները կճանաչվեն ՀՀ-ում միայն գրաբարի քննությունը հանձնելուց հետո:

Ավելացնեմ, որ իմ կարծիքով նման կոշտ դիրքորոշումը ոչ թե ազգայնականության, այլ հենց կոսմոպոլիտիզմի դրսևորում է:


Հ.Գ.
Հիշեցի, որ մեր տանը եղած միակ գրաբարի դասագիրքը լույս է տեսել ՀՍՍՀ-ում Ստալինի օրոք :))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել