2003թ, ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 57-րդ նստաշրջանի որոշմամբ դեկտեմբերի 11-ը սահմանվել է Լեռների միջազգային օր:
Օրվա կապակցությամբ Վեհաժողովը կոչ էր անում ամբողջ աշխարհում անցկացնել միջոցառումների շարք, որոնք նպատակաուղղված կլինեին խթանելու լեռնային գոտիների զարգացումը՝ երևան հանելով դրանց բացառիկությունն ու կարևորությունը:
Լեռները զբաղեցնում են Երկրի մակերևույթի ավելի քան 1/4–ը և համարվում են աշխարհի բնակչության ավելի քան 10%-ի բնակատեղին:
Այն յուրօրինակ կենդանիների և բույսերի արգելավայր է, երկրագնդի բոլոր հիմնական գետերի ջրի աղբյուրը:
Բնության գեղատեսիլ համայնապատկերը, առողջարար կլիման, մաքուր օդը, զով ամառը, քաղցրահամ և հանքային աղբյուրները, երկարատև ձնածածկույթը լեռնային շրջանները դարձնում են առողջարանային, հանգստի և սպորտի առաջնակարգ վայրեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել