BlogNews.am-ի նախորդ հրապարակման ժամանակ, պատմել էինք, որ Հայաստանում ապրող հնդիկներին դուր չէր եկել, որ «Տնից հեռու» հաղորդման ժամանակ ցուցադրվել էր Հնդկաստանի հետնախորշերը և ոչ միայն: Նրանք սպառնացել էին Վարդանին, որ եթե շարունակի ներկայացնել նման կադրեր, նա կարող է լուրջ խնդիրներ ունենալ: «Այս պատերազմները կարծես հանդարտվեցին, քանի որ նրանք տեղեկացան, որ մյուս սերիաներում եթե է հեռարձակվելու մաքուր և պատմամշակութային վայրերը: Այնպես որ ամեն բան այնպես չէր, ինչպես նրանք կարծում էին և հիմա նրանք էլ դարձել են ծրագրի երկպագուները»,-պարզաբանում է Վարդանը

 

Այս անգամ Վարդանը պատմել է  Հնդկաստանի Վարանասի սուրբ քաղաքի մասին, թե ինչպես են մահացած մարդկանց այրում այնտեղ, ի դեպ հայկական հեռուստաընկերության պատմության մեջ այս ամենը ներկայացվում էր առաջին անգամ.«Բոլորը երազում են մահանալ հենց այնտեղ, իսկ մահանալուց հետո երազում են, որ իրենց դին այրեն այդ քաղաքում և ես վերջապես հասա այդ քաղաք, ոստիկանությունից շատ դժվարությամբ ստացա թույլտվություն և սկեցի նկարահանումները: Ահավոր էր, շուրջ բոլորս դիակներ, կրակներ, մարդկանց մոխիր, վատ հոտ, սոված կենդանիներ, Գանգեսի կեղտոտ ջրերում անթիվ անսահման մարդիկ, ովքեր լողանում էին, լվանում ատամները, խմում ջուրը, որտեղ քիչ առաջ դիակ էին մցրել, դա սարսափելի էր, նույնիսկ քաղաքի պատերին մահացած մարդկանց նկարներ կային, դրան գումարած, ցեխ, անձրև, տոթ, մի խոսքով իսկական դժոխք: Նույնիսկ եթե ինձ հիմա մեկ միլլիոն դոլար փող տան Վարանասի չեմ վերադառնա»:

Վարդանը պատմեց, որ նկարահանումներին մեկնել էր նաև նրա մայրը, քանի որ երազում էր լինել Հնդկաստանում, բայց հանգուցյալների քաղաքում նա կորել էր. «Նրա մոտ հեռախոս չկար,  հյուրանոցի անուն էլ նա չէր հիշում, սկսվեց խուճապը, ես և օպերատորը թողնելով նկարահանումները սկսեցինք փնտրել մայրիկիս, նրան գտանք 20 րոպե հետ, իսկ այդ տեսարանը ես երբեք չեմ մոռանա` գետնին տասնյակ դիակներ, փայտերին այրվում էին ևս այդքանը, բոլորը գոռում էին, ինչ-որ աղոթքներ էին ասում և մեջտեղում փայտի վրա նստած էր մայրս և արտասվում էր»:

 Այսքանից հետո չէի կարող չհետաքրքվել, արդյոք սարսփելի երազներ Վարդանը չի տեսնում. «Սկզբում չէ, բայց վերջերս եղավ այդպիսի բան` մահացած մարդկանց էի տեսնում և դա ահավոր էր»:

 

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել