EXCLUSIVE

Երգչուհի Մարտա Կիրակոսյանն արդեն որոշ ժամանակ է, ինչ իր ֆեյսբուքյան էջում տեղադրում է լուսանկարներ մի երիտասարդի հետ, ինչն էլ, բնականաբար, խոսում է այն մասին, որ երգչուհին ընտրյալ ունի: BlogNews.am-ի հետ զրույցում երգչուհին ոչ միայն չհերքեց լուրը, այլև պատմեց մի քանի մանրամասներ. «Ես և Վիգենը ծանոթացել ենք մեր ընկերների միջոցով «AYO» մաֆ ակումբում: Նա մասնագիտությամբ իրավաբան է»:

Երգչուհին նշում է, որ Վիգենը շատ լավ հատկանիշներ ունի, որոնց շնորհիվ էլ կարողացել է գրավել իրեն. «Պարզապես կարող եմ ասել, որ նա իմ կողքին է, քանի որ նրա էությունը և աշխարհայացքը միանգամայն համապատասխանում են ինձ: Նա ինձ համար ամենալավն է և միակն է իր տեսակով՝ ստեղծված ինձ համար: Գիտե՞ք՝ մենք այնքան լավ ենք հասկանում իրար, որ ոչինչ չենք ուզում փոխել իրար մեջ, իրար սիրում ենք, հարգում ենք և ընդունում այնպիսին, ինչպիսին կանք»:

Երբ հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ընկերությունը մինչև պսակադրություն կհասնի, երգչուհին պատասխանեց. «Ապագա քայլերի մասին չեմ ուզում խոսել, միայն կարող եմ ասել, որ գաղտնի չեմ պահի իմ ամուսնությունը»:
Խոսելով ակումբային համերգների մասին` Մարտան նշեց, որ դրանք հիմա դադարեցրել է. «Հիմա Երգի պետական թատրոնում դասավանդում եմ ոճաբանություն: Շարունակելու եմ երգել, և շուտով իմ կողմից կլինեն նորություններ»:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել