Որպես բիզնեսով հետաքրքրվող ու բիզնեսին առնչվող մարդ, ուսումնասիրելով թե՛ Հայաստանի, թե՛ Ամերիկայի հայկական բիզնեսների աշխատելաոճը, հասկացել եմ, որ հայկական բիզնեսի գերակշռող մասում նույնիսկ արտերկրում մենեջմենթ ասածը գոյություն չունի: Հայերին հիմնականում հետաքրքրում է արագ ու միանգամից չոր փող աշխատելը: Ոչ մի հեռանկարային ծրագիր չկա: Գործարարների մեծ մասը հակված է այսօր դնել 5, վաղը միանգամից վերցնել 6՝ բաց թողնելով մի քանի օրից եկող 10-ը: Սա բավականին վատ տենդենց է, որն իրապես Հայաստանում ազդում է տնտեսության զարգացման վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել