Այսօր տեղի ունեցավ Ազգային Ժողովի հերթական լիագումար նիստը, որի ընթացքում քվեարկության դրվեց հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը: Քվերակության արդյունքում, կողմ քվեարկեց 97, դեմ` 12, իսկ ձեռնպահ` 3 պատգամավոր: Այն փաստը, որ նախագիծն ընդունվեց ձայների ճնշող մեծաասնությամբ, խոսում է բյուջեի նախագծի իրատեսական լինելու մասին:
Անդրադառնալով այս թեմային, պետք է փաստենք, որ համաշխարհային քաղաքական վերջին մեկ-երկու տարվա իրադարձությունները իրենց ազդեցությունն են թողնում տարբեր երկրների` այդ թվում նաև մեր երկրի տնտեսության վրա:
Հաշվի առնելով այս ամենը` հաջորդ տարվա բյուջեն ավելի զուսպ է և իրատեսական: Ներկայացված նախագծում չկան ուռճացված ցուցանիշներ, որոնք կարող են առաջացնել սին հույսեր:
Ըստ նախագծի հաջորդ տարի մենք կունենանք տնտեսական աճ, իհարկե ոչ այն մեծության, որ ունեցանք անցնող 2015-ում, բայց լավ է նախապես հստակ իմանալ, որ աշխարհաքաղաքական սպասվող և անսպասելի զարգացումները 2016-ին ևս իրենց ազդեցությունն ունենալու են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել