ID քարտերով զանգվածային, բազմակի քվեարկություն, հանձնաժողովների անդամների շարունակական կաշառման փորձեր, ընտրակաշառքի լայնամասշտաբ բաժանում և ուռճացված լրացուցիչ ցուցակներ, վարչական ռեսուրսի անմիջական ներգրավվում. սա էր հանրաքվեի ողջ տրամաբանությունը, փիլիսոփայությունը, ընթացքը և, իհարկե, արդյունքները:
Բդեշխական կարգերի դասական դրսևորում էր գյուղական համայնքներում քվեարկության կազմակերպումը, քանի որ պաշտոնական տվյալների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ԱՅՈ-ի բարձր և անտրամաբանական քվեները եղել են բազմաթիվ գյուղական համայնքներում:

ՕԵԿ-ն ի սկզբանե հայտարարել էր, որ շահառուն չէ Սահմանադրական այս փոփոխությունների:
Կուսակցությունը, քաղաքական անհրաժեշտություն հռչակելով Հայաստանում նոր իշխանության ձևավորումը, հայտարարում է, որ մոբիլիզացնելու է իր բոլոր ջանքերն առաջիկա համապետական ընտրություններում այդ նոր իշխանությունը ձևավորելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել