BBC-ն, վկայակոչելով ռուսական «Ինտերֆաքս» գործակալության տվյալները, հայտնում է, որ ՌԴ եկող տարվա բյուջեով նախատեսում է, որ 2016թ. Ռուսաստանի ՀՆԱ-ն պետք է լինի 78,6 տրիլիոն ռուբլի։
ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովն էլ հայտնել է, որ նավթի ցածր գների պատճառով Ռուսաստանի բյուջեն նախատեսվածից քիչ կստանա ՀՆԱ-ի ևս 2 %-ի չափով։
Հիմա մի հատ պարզ մաթեմատիկական գործողություն կատարելով և բյուջեով նախատեսված 78.6 տրիլիոն ՀՆԱ-ի թվից հանելով Սիլուանովի նշած 2%-ը (1.572 տրիլիոն ռուբլի)՝ ստանում ենք 2016թ. վերջին Ռուսաստանի ենթադրվող (ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ) ՀՆԱ-ի մեծությունը՝ 77.025 տրիլիոն ռուբլի, ինչն էլ այսօրվա $-69.8 ռուբլի կուրսով (որը հաստատ աճելու է և ոչ նվազելու) կազմում է 1 տրիլիոն, 103 միլիարդ 553 միլիոն դոլար։
Հիմա, հասկանալու համար, թե ուր է գնում Ռուսաստանը, այդ թիվը համեմատենք 2014 և 2013թթ. Համաշխարհային բանկի գնահատմամբ Ռուսաստանի ՀՆԱ-ի պաշտոնական թվերի հետ։
ՌԴ ՀՆԱ-ն՝ ըստ տարիների (թվերը պաշտոնական են)
2013թ. - $ 2,079,020,000,000
2014թ. - $ 1,860,600,000,000
2016թ. - $ 1,103,553,000,000
Այսինքն՝ վերջին 3 տարիների հաշվով ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ պաշտոնական տվյալով ԿՐՃԱՏՎԵԼ Է 2 ԱՆԳԱՄ։ Դա դեռ լավատեսական տվյալ է, քանի որ հաշվարկի հիմքում ենթադրվում է, որ
1. ՌԴ եկող տարվա պետբյուջեն պատշաճ կկատարվի, ինչը մեծ հարցական է,
2. դոլարը կմնա 69.8 ռուբլի մակարդակին։ Մինչդեռ եթե դոլարը ռուբլու համեմատ ավելի բարձրանա, ՌԴ ՀՆԱ-ի դոլարային արժեքը համապատասխան չափով կնկնի։
Ահա և ձեզ «ծնկներից բարձրացող» Ռաշկայի իրական վիճակը։)))
Մնացած ամեն ինչը բանահյուսություն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել