-Տեսե՞լ եք` ինչ է կատարվում սոցիալական ցանցերում, ոչ մի օգտատեր դրական արձագանք չի տվել Ձեր խոսքին: Ի՞նչ կասեք` ի պաշտպանություն Ձեզ:
-Իմ համար սոցիալական ցանցերն այն տարածքը չեն, որտեղ ես պետք է պաշտպանվեմ: Նախ` ես չկամ սոցիալական ցանցերում, իսկ այդ քոմենթներից ու մի քանի հոգու արտահայտություններից, ճիշտն ասած, տեղյակ էլ չեմ: Այս պահին էլ Ծաղկաձորում նկարահանումների եմ, գործ եմ անում, ժամանակ չունեմ հետևելու, թե ինչ է կատարվում սոցցանցերում:
-Ամեն դեպքում, երևույթը կա, Դուք նեղացրել եք 17-ամյա աղջկան:-Նեղացրե՞լ եմ, գուցե իրենի՞ց ինտերվյու վերցնեք: Էդ էրեխեն ներողություն է խնդրել ինձանից, ես իր հետ խոսել եմ նաև եթերից հետո:
-Ի՞նչ եք կարծում, արժե՞ր ասել, որ ձանձրացաք իր երգելուց:
-Իսկ ի՞նչ է եղել եթերում, ծեծե՞լ եմ էդ էրեխուն: Երեխա է, նեղացել է ձանձրալի բառից, է հետո՞: Ձանձրանալ բառը վիրավորա՞նք է, հայհոյա՞նք, ինչպե՞ս է ընկալվում ֆեյսբուքյան հասարակության կողմից:
-Ոչ միայն ֆեյսբուքյան: Շատերին զայրացրել է Ձեր քմծիծաղն ու այն, որ Դուք կարծես ձեռք եք առնում մասնակիցներին:
-Ես իրավունք ունեմ որպես ժյուրիի անդամ, դադարեցնել ու ասել կարծիքս, դա տարիներ շարունակ այդպես է եղել: Բացարձակ վիրավորելու ոչ մի միտում չի եղել: Ես մշակութային տարր եմ, որը չի կարող 2 միլիոն քանի հարյուր հազարին հաճո բաներ անել: Ես աշխատում եմ իմ գործունեության տարբեր ոլորտներում: «X Factor»-ում էլ ժյուրի եմ:-Դուք իսկապե՞ս չեք տեսել, թե ինչ մեկնաբանություններ են անում սոցիալական ցանցերում:
-Ես ի սկզբանե ասացի` ինձ հետաքրքիր չեն այդ քոմենթները, ինձ հետաքրքիր չեն սոցիալական ցանցերը, ինձ հետաքրքիր չեն անադեկվատ մեկնաբանությունները` թե´ սոցիալական կայքերում, թե´ բարձրաձայն հնչեցված: Յուրաքանչյուրն ունի իր կարծիքը, բարեբախտաբար, իմ կյանքում ստացվել է այնպես, որ ես վաստակել եմ իրավունքը՝ լինելու հայրենական հեռուստաշուկայի նախագծերից մեկի ժյուրիի կազմում: Ժյուրիում նստած` ես իմ իրավունքների շրջանակում աշխատում եմ: Այդ աշխատանքը կարող է 5 հոգու դուր գալ, 15-ին դուր չգալ: Ի՞նչ ասեմ, որպես այդպիսին` ես դա երևույթ չեմ համարում, որ դրան որևիցե կերպ անդրադառնամ կամ ընկղմվեմ սոցիալական ցանցերում տիրող բաների մեջ: Ես այնքան անտեղյակ եմ այդ ամենից:-Փաստորեն, մինչև իմ զանգը չգիտեի՞ք, որ Ձեր պահվածքից ու խոսելուց շատ մարդիկ վիրավորվել են:
-Ձեզ ի՞նչ է պետք, սկանդալային ինտերվյու, ես դա չեմ կարող Ձեզ ապահովել: Աշխատանքս բավական շատ է, հիմա էլ «X-factor»-ի նկարահանումներին եմ ոչ ժյուրիի կարգավիճակում, այլ երեխաներին դուխ տալու: Դրանք դերեր են, դերեր, այսօր ժյուրիի դերում, վաղը հաղորդավարի, շոու է... Շոու, որի ընթացքում կարելի է ձեռք բարձրացնել, ստոպ տալ ու ասել` ձանձրալի է: Դա մտնում է ժյուրիի ֆունկցիաների մեջ: Որևէ մեկին նեղացնելու մասին խոսք անգամ չկա: Ես 32-ամյա երիտասարդ եմ, որը վաղուց չի կայանում «X-factor»-ի մասնակիցների վրա, դա մեկ, երկրորդը` Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված և ընդհանրապես` մեր երկրում գոյություն ունեն այնքան մեծ խնդիրներ, որոնց շուրջ կարելի է խոսել: Չգիտեմ անգամ, թե լրատվամիջոցներն ինչու են այս ամենին այդքան անդրադառնում: Եթե նրանք իրենց ողջ Էներգիան ծախսեին շատ ավելի կարևոր հարցերի վրա, քան «X-factor»-ի մասնակցի վիրավորանքը, շատ-շատ հարցեր կլուծվեին:
Ավետ Բարսեղյանը հարցազրույց է տվել «Ժողովուրդ» թերթին, որտեղ անդրադարձել է օրերս բարձրացած սկանդալին, երբ 17-ամյա իրանահայ մասնակիցը վիրավորվել էր նրա պահվածքից։ Հիշեցնեմ, որ հոլովակի համացանցում հայտնվելուց հետո դժգոհության մեծ ալիք էր բարձրացել ժյուրիի ու հատկապես Ավետ Բարսեղյանի դեմ։ Մեջբերում եմ հարցազրույցի տեքստը.
Նյութի աղբյուր՝ http://lragrox.blogspot.com/2012/12/blog-post_19.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել