Exclusive
Դերասան Անդրանիկ Հարությունյանի՝ Անդոյի ու Մերի Հովհաննիսյանի ընտանիքում համալրում է սպասվում: Անդոն BlogNews-ի հետ զրույցում հաստատեց ուրախալի լուրը: Թեև դերասանը դեռ վաղ էր համարում խոսել կնոջ հղիության մասին, BlogNews-ին հաջողվեց որոշ բաներ իմանալ նրանից:)
«Մի քանի օր առաջ եմ իմացել Մերիի հղիության մասին: Շատ երջանիկ եմ, սակայն հակասական զգացողություններ ունեմ. չեմ պատկերացնում՝ ինչպես եմ սիրելու երկրորդ երեխայիս, կկարողանա՞մ արդյոք նրան սիրել նույնքան, որքան Էլոկիս: Միաժամանակ հասկանում եմ, որ դա ինքնաբերաբար կլինի:)»,-ասաց Անդոն:
Դերասանը տղա ունենալու ցանկություն ունի. «Քանի որ աղջիկ արդեն ունեմ, լավ կլինի, որ երկրորդը տղա լինի, սակայն կարևորն այն է, որ երեխաս առողջ ու բախտավոր լինի»:
Այսպիսով՝ 2016 թվականն Անդոյի ընտանիքում խորհրդանշական կլինի: Փոքրիկը կծնվի ամռանը: Դերասանը նշեց, որ ինքն ու կինը դեռ չեն զբաղվել փոքրիկի համար գնումներով, այդ ամենը մնաց 2016-ին, երբ կիմանան փոքրիկի սեռը:
BlogNews-ը շնորհավորում է զույգին և թեթև հղիություն մաղթում Մերիին:)
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել