Մոտիվացիայի սով է: Չեմ հասկանում՝ ինչու է այդպես, խոսում ես ցածր աշխատավարձ ստացողի հետ, դժգոհ է, խոսում ես բարձր աշխատավարձ ստացողի հետ, դարձյալ դժգոհ է, խոսում ես մեծահարուստի հետ, նա էլ է դժգոհ: Չգիտեմ՝ հայերս միշտ ենք այսպիսին եղել, թե սա նոր երևույթ է, բայց նկատում եմ դժգոհության ֆոն առհասարակ ամեն ինչի նկատմամբ: Ինձ ասում են, որ մենք փոքր երկիր ենք, և ամեն ինչի պատճառը հենց դա է, բայց Հայաստանից փոքր երկրներ էլ կան, ու չեմ կարծում, որ մարդիկ այնտեղ այս աստիճանի դժգոհ են իրենց շրջապատող ամեն ինչից: Միգուցե պատճառը մեր չափից շատ քաղաքականացված լինելն է, միգուցե սոցիալական ցանցերն ու վատ լուրեր ավետող լրահոսի չափից դուրս տեսանելի լինելն է, դժվար է ասել, բայց մեզ ժպիտ է պակասում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել