Ծրագրավորում սովորեցնող ամենամեծ մոբայլ հարթակը համարվող հայ-ամերիկյան SoloLearn ստարտափը ճանաչվել է Սիլիկոնյան հովտի մինչև $10 մլն ֆինանսավորում ունեցող լավագույն 10 ստարտափներից մեկը:
Ըստ Silicon Valley Business Journal-ի՝ վարկանիշը կազմել է ստարտափ հետազոտություններով զբաղվող «Mattermark» ընկերությունը:
Վարկանիշի կազմողները նշում են, որ «աճի տեմպերը նշված 10 ստարտափների դեպքում ավելացել են՝ ցույց տալով նախնական հզոր առաջխաղացում»:
Տասնյակը կազմելուց հաշվի են առնվել նաև զբաղվածության աճը, առաջխաղացումը սոցիալական մեդիայում, կայքեր այցելությունները, ինչպես նաև ընկերություններին ներքին հղումները:
Հայ-ամերիկյան ստարտափը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Պետք է ընդգծել, որ այդ ստարտափի արագ աճի գնահատականն ամենաբարձրն է թոփ 10-ի շրջանակում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել