125-ամյակդ նշում ես, որ ի՞նչ անես, սիրելի ՀՅԴ։ Առանց հասկանալու կամ հասկանալով՝ քո վախի պատճառով մի ամբողջ 125 տարի գցեցիր ջուրը... Դու գոնե հիշո՞ւմ ես, որ Արաբո ու Սերոբ Աղբյուր ես ունեցել։ Դու գոնե հիշո՞ւմ ես, որ Չավուշ, Դրո, Անդրանիկ ու Նժդեհ ես ունեցել։ Դու գոնե գիտե՞ս, որ Նեմեսիս ու ԱՍԱԼԱ ես ունեցել։ Էլ չխոսենք մնացած հերոսների մասին, քանզի դաշնակն էնքան հերոս ա տվել, որ ժամերով կթվենք... Դու գոնե գիտե՞ս, որ այդ հերոսները մեռել են նրա համար, որ մենք ապրենք, ոչ թե սողանք ու ծախվենք... Չեմ ուրանում անկուսակցականների կամ մյուսների արածները, ուղղակի երբ ձեռ ա տալիս, հիշում եք, որ վերը նշվածները դաշնակ են եղել... Ու դու էսօր կանգնե՞լ ես հայրենիքդ գռփած խուժանի կողքին։ Դու գոնե գիտե՞ս, որ քո կուսակցական ընկերների ճնշող մեծամասնությունը քեզ հետ չէ։
Հ.Գ. Ասածս ի՞նչ ա, 125-ամյակ ես նշում, որ ի՞նչ անես։ Դա իրավունք ունի նշել միայն իսկական դաշնակը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել