Ցավոք, ոչ մի գրամ կասկած չունեի, որ «Այո»-ն անցկացվելու ա ու գրեթե չզարմացա, գրեթե նույնիսկ չնեղվեցի, բայց սարսափում եմ, որ «Այո»-ի անցկացմանն, ավագ սերնդից հետ չմնալով, իրենց մեծ ներդրումն ունեցան լիքը ջահելներ... Իմ տարիքի, ինձնից փոքր աղջիկներ, տղաներ... Ահավոր ա... Եթե կարծում էի, որ սերնդափոխություն կլինի, ու մի օր դուրս կգանք էս փակ շրջանից, հիմա էդ հույսս էլ ա մարում...
Հ.Գ. էսօր մեր նորագույն պատմության ամենասև օրերից մեկն ա... 27 տարի անց մենք դեռ «աղետի գոտի» ունենք, մենք դեռ փող չենք գտել անօթևանների խնդիրը լուծելու համար...
Հ.Գ.2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1184 որոշմամբ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին և ՀՀ ոստիկանությանը պետք է հատկացվեր 1,8 մլրդ դրամ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել