Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարում միայն ավիահարվածները բավարար չեն, և ցամաքային գործողություն սկսելու անհրաժեշտություն կա:
Ամբողջ պատմության ընթացքում սրանք այսպես են եղել, հայտարարել են մի բան, արել բացարձակապես այլ բան: Անցել են հարյուրավոր տարիներ, բայց թուրքն իր գործելաոճը չի փոխել:
«Իսլամական պետություն» պրոյեկտի համահեղինակներից մեկը Թուրքիան էր: Նա այսօր գնում է նրանց նավթը, որն ապահովում է ահաբեկիչների եկամուտների առյուծի բաժինը: Ահաբեկիչներն իրենց զինվորական պարապմունքներն անցկացնում են Թուրքիայի տարածքում: Կարճ ասած՝ Թուրքիան ամեն կերպով ջրում է այդ մոլախոտը, որն, օրեցօր աճելով, դարձավ աշխարհի համար թիվ մեկ սպառնալիքը:
Ու այսքանից հետո դրանց արտգործնախարարն իրեն իրավունք է վերապահում խորհուրդ տալ, թե ինչպես պայքարել ահաբեկիչների դեմ:
Համաձայնե՛ք` միայն թուրքն է ունակ նման մարտավարություն բանեցնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել