Քաղաքական մեկնաբան

Հարգելի պարոն Շարմազանով և Աշոտյան, ուրիշի արածի համար ներողություն խնդրելու փոխարեն ավելի ճիշտ չի՞ լինի պարզապես կուսակցությունից հեռացնել Մհեր Սեդրակյանի նման խոշորեղջրավոր կաթնասուններին: Թե չէ ուրիշի փոխարեն ներողություն խնդրելը կարող է ձեզ համար ավանդույթ դառնալ: Չեմ կարծում, թե ձեզ էլ հաճելի է ամեն անգամ պատասխան տալ մի բանի համար, որը դուք չեք արել: ՀՀԿ-ն ժողովրդի աչքում արդեն չափից դուրս վարկաբեկված է՝ նաև շնորհիվ հանցագործ, անկիրթ, բռի, դեգեներատ քրեա-օլիգարխների, որոնք, ինչպես տեսնում եմ, պատուհաս են դարձել ոչ միայն ժողովրդի, այլ նաև որոշ (կիրթ) ՀՀԿ-ականների համար: Մի թողեք, որ կուսակցությունը վերջնականապես վարկաբեկվի, մաքրվեք այդ կեղտից, քանի դեռ ուշ չէ: Մի՞թե Գերեզմանի Մհերի նման «պռոդուկտների» («պռոդուտկտ»՝ Գալուստ Սահակյանի կողմից ներմուծված տերմին) պահվածքը տեղավորվում է նժդեհյան գաղափարախոսության մեջ, որի «կրողն» է, ի դեպ, ՀՀԿ-ն: Լավ է, որ Նժդեհը չապրեց մինչև մեր օրերը և չտեսավ այս այլանդակությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել