Հայաստանի ավիափոխադրողների շուկան՝ գները, ուղղությունները, թռիչքների ժամկետները, մանրակրկիտ ուսումնասիրելու նպատակով հուլիսի 16-ին գործադիրի նիստի ժամանակ հանձնարարականներ էր տրվել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին: ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրությունները պետք է կատարարեր Էկոնոմիկայի նախարարության և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համատեղ:
Հուլիսից բավականին ժամանակ է անցել, ուստի հետաքրքրություն կա, թե ինչ արդյունք են արձանագրել ուսումնասիրություն իրականացնող կառույցները:
Մի շարք հարցումներ են ուղարկվել Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, սակայն ոչ մի հստակ պատասխան չի տրվել:
Այսօր տեղեկանում ենք, որ կառավարության դեկտեմբերի 3-ի նիստից հետո ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանը «լայաղ» չի արել հետաքրքրվող լրագորղներին ներկայացնել հստակ պատկեր և առաջարկել է կատարած աշխատանքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար դիմել էկոնոմիկայի նախարարություն, իսկ վիճակագրական տվյալներն էլ մեծածավալ են ու պետք է լրագրողներն անեն:
Այսինքն՝ սա ի՞նչ է նշանակում: Պարոն Մովսեսյան, Դուք ոլորտի պատասխանատու եք, Ձեզանից պետք է տեղեկանան Քաղաքացիական ավիացիային վերաբերվող մանրամասները: Եթե, դիցուք, լրագրողները պետք է ուսումնասիրեն ավիափոխադրողների գները, դուք էլ ինչի՞ համար եք նստած այդ աթոռին: Ձեր կամ ձեր կառույցի աշխատակիցների բան ու գործի անունն ի՞նչ է, եթե պետք է անգամ հարցումներին չպատասխանեք:
Վերջապես պետք է հասկանալ, որ այս երկրում պետական կառույցները հաշվետու են հանրությանը, նամանավանդ այնպիսի հարցերի համար, որոնց մասին բարձր մակարդակով խոսվել է նիտերի ժամանակ: Ձեզ հանձնարարում են այսինչ բանն անել՝ ասում եք Էկոնոմիկայի նախարարությա՞նը դիմեք: Պարոն Մովսեսյան, Ձեր աշխատանքն է՞լ է Էկոնոմիկայի նախարարությունը կատարում: Ցավալի է, բայց մեր երկրում նմանատիպ կառույցներում օպերատիվ կերպով միայն «պերերիվի» ժամերն են պահում, ուրիշ ոչինչ:

Մովսեսյանն այդպիսի «հստակ ուղորդումներ» անելու փոխարեն ավելի լավ է իրեն հանձնարարված աշխատանքներն իրականացնի:
Չնայած, մյուս կողմից էլ ինչի՞ ենք զարմանում, ինչո՞վ է զբաղված Մովսեսյանը: Բացի «փողի մեշոկի վրա նստած գռփելուց» ուրիշ ի՞նչ է անում: Մարդն ինչի՞ պետք է իրեն «նեղություն տա», «զոհողության գնա»՝ լրագրողներին պատասխանի:
Հարգելի լրագրողներ, Դուք էլ մի քիչ խիղճ ունեցեք, այսքան զբաղված, առավոտից երեկո աշխատող մարդուն բա կարելի է՞ շեղել բուն լափելու գործընթացից:
Վախենում եմ մտածել, թե ինչ կպատասխաներ Մովսեսյանը, եթե ցանկանային նրանից տեղեկանալ, դիցուք, Հայաստանից իրականացվող թռիչքների ժամկետների կամ ուղղությունների մասին, երևի թե խորհուրդ կտար դիմել ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել