Էն, որ Աշոտյանը «օձի լեզու» ունի, դա պարզ է դառել ԱԺ-ում հարց ու պատասխանների ընթացքում կծողական հարց տվողների կրկնակի կծողական պատասխաններից, ինչպես նաև էն փաստը, որ չկա մի լրագրող, որ կարա ասի. «Ես Աշոտյանին հարցերով «կոդրել եմ», բայց, որ էս տիպի կարա իրա ասածը առաջ տանի, ես չէի պատկերացնում:
Մի բան ասեմ, չեք հավատա՝ «Լևոն Զուրաբյանը մասնակցել է Արմեն Աշոտյանի «Եռանկյունի» հաղորդաշարին»:
Ջոգում ե՞ք, արաաաա՞, «ՈՉ» շտաբի համակարգող, ամենայն հայոց տերտեր (ընթացք-ընթացք էլ անտեր) Լևոն Զուրաբյանը, մոռանալով բազմաթիվ բողոքները, բազմաթիվ քննադատությունները, բազմաթիվ պաշտոնական մեղադրանքները, մոռանալով նույնիսկ ՀԱԿ կուսակցության պաշտոնական հաղորդագրությունը, հելել ու գնացել է էն «կողմնապահ», «անարդար», «օրենքախախտ», «անարդար», «ոչ հավասար մրցակցային» ու «կեղծ» հաղորդման հյուր:
Ու ամենաբոցը Զուրաբյանի հիմնավորումն ա. «Աշոտյանը խոսք ա տվել, որ ոչ մի բան չի մոնտաժի»... Աաաաաա, էս նման ա նրան, որ անծանոթի երեխուն ասում ես՝ արի, քեզ գրկեմ ու կոնֆետ կտամ, ու ինքը գալիս ա...
Աշոտյան-Լևոն Զուրաբյան՝ 10:0:
Ու եթե մարդ կա, որ սա համարում ա սուբեկտիվ կարծիք, ապա պատրաստ եմ դախազ բանավիճել 10:0 հաշվի համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել