Ամիսներ առաջ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ իշխանությունների և Լեհական LOT ավիաընկերության միջև բանակցությունների արդյունքում որոշվել է, որ հաջորդ տարվանից կրկին սկսվելու է Վարշավա-Երևան-Վարշավա կանոնավոր ուղիղ չվերթների իրականացումը:
Այսօր արդեն էլեկտրոնային մամուլում լայն տարածում է ստացել Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանի գրառումն առ այն, որ 2016 թվականի հունվարի 2-ից վերսկսվելու են Վարշավա-Երևան-Վարշավա կանոնավոր ուղիղ չվերթները:
Դեսպանի խոսքով, վերը նշվածը ոչ միայն Լեհաստան այցելելու, այլև Վարշավայի միջոցով այլ ուղղություններով ճամփորդելու հրաշալի հնարավորություն է: Ինչպես նաև երկու մայրաքաղաքների միջև կանոնավոր ուղիղ չվերթներով կապն իր դրական ազդեցությունը կունենա ոչ միայն զբոսաշրջության զարգացման, այլև մեր երկու երկրների միջև բազմակողմանի կապերի ամրապնդման և զարգացման, բարեկամ ժողովուրդների միջև առավել ինտենսիվ շփումների ապահովման առումով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել