Ճիշտ է՝ այս տարի ՀՀ-ում եղանակային պայմանները հիմնականում բարենպաստ էին, սակայն որոշ մարզերում, այնուամենայնիվ, եղան կակտահարության դեպքեր: Տուժած տնտեսություններին օգնելու համար օրերս գործադիրի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից ավելի քան 97 մլն դրամ կհատկացվի Արմավիրի մարզպետարանին՝ օգոստոսի 22-ի և հոկտեմբերի 4-ի կարկտահարության հետևանքով մարզի համայնքների հողի հարկ վճարող, ոռոգման ջուր օգտագործող, ինչպես նաև ջերմատնային տնտեսությունների սեփականատեր հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Տեղացած ուժեղ կարկտահարությունից տուժել են մարզի Քարակերտ, Մյասնիկյան, Կողբավան, Բաղրամյան, Բագարան, Շենիկ, Դալարիկ, Մրգաշատ, Մարգարա, Վարդանաշեն, Երասխահուն և Ակնաշեն համայնքներում գործող գյուղացիական տնտեսությունները:
Հուսանք, որ հատկացված գումարները կծառայեն իրենց նպատակին և կմեղմեն գյուղացիների կրած վնասները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել