Հարգելի՛ հայրենակցներ, հանրապետության բարձրադիր գոտիներում առատ ձյան տեղումների պատճառով որոշ ճանապարհներ դարձել են դժվարանցանելի։ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը վերահսկում է իրավիճակը, և այս պահին բոլոր ուղղություններով կատարվում են մաքրման աշխատանքներ, ինչպես նաև աղ ու ավազով մշակելու գործողություններ։ Օգտվելով առիթից՝ հորդորում եմ բոլոր վարորդներին օգտվել բացառապես ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցներից։ Այլապես կստեղծվեն ավելորդ բարդություններ ճանշին կազմակերպությունների, փրկարարների, ինչպես նաև ճանապարհային ոստիկանների համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել