Ռուսաստանի նախագահ Պուտինը Թուրքիայի հետ հակամարտությունն այսօր երկարաժամկետ փուլ է տեղափոխել։ Մոսկվայում վերջնականապես համոզվեցին, որ Էրդողանի կառավարությունը չի պատրաստվում ներողություն խնդրել խոցված ինքնաթիռի համար։ Հետևաբար, այսուհետև ամեն ինչ այլ ընթացք կունենա։ Ռուսաստանը բացահայտ հայտարարում է, որ «լոլիկի բլոկադայի» մարտավարությունը կփոխարինվի Թուրքիայի ներսի տարաձայնություններն ու հակամարտություններն ակտիվացնելու քաղաքականությամբ։ Պուտինի և Էրդողանի հաշտվելու բոլոր հնարավորություններն այսօր վերջնականապես սպառվեցին։ Հիմա արդեն վստահ կարելի է պնդել, որ ռուս–թուրքական հակամարտությունը տարածաշրջանում իրավիճակ է փոխելու։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/10207762419478174
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել