Երեկ Խորեն Լևոնյանի ավագ որդու՝ Արմենի տարեդարձն էր։ Փոքրիկը դարձել է 5 տարեկան, ինչի կապակցությամբ նրա ընկերներն ու հարազատները հավաքվել են Երևանի մանկական ժամանցի կենտրոններից մեկում։ Արմենի մայրիկը՝ պարուհի Մերի Հովհաննիսյանը, BlogNews-ին տրամադրեց փոքրիկի տարեդարձի լուսանկարներն ու ասաց, որ ամեն բան անցել է շատ լավ, ուրախ մթնոլորտում։
Երեխաները խաղեր են խաղացել, ինչն ավելի է հետաքրքրացրել տոնական երեկոն։ Ինչպես երևում է, Արմենը շատ է ոգևորվել դաջվածքից, որն արել է երեկոյի ընթացքում։)
Ի դեպ, պարզվում է՝ Արմենը գնում է հայրիկի ու պապիկի հետքերով. վերջերս նա իր առաջին քայլերն է արել դերասանական ոլորտում՝ նկարահանվելով Մարտ Բաբայանի տեսահոլովակում և, ինչպես մայրիկն է նշել, շատ ոգևորված է այդ հանգամանքով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել