Այսօր Երևանում անցկացված Ալեն Դելոնի ասուլիսի ժամանակ հերթական անգամ հիասթափվեցի մեր անթասիբ ու անինքնասեր ժողովրդից: Ասուլիսի հենց սկզբում հայտարարվեց, որ հարցերը հնչեն միայն ռուսերեն, դե բնականաբար պատասխաններն էլ էին ռուսերեն, անգամ Դելոնի ֆրանսեերն պատասխաններն էին ռուսերեն թարգմանվում, ոչ թե հայերեն: Հա, հասկացանք, որ հյուրերի թվում ռուս դերասաններ կային, բայց դա չի նշանակում, որ պետք է նրանց առաջ գետնին հավասարեցնեինք մեր մայր լեզուն, գոնե ձևի համար մի թարգմանիչ բերեին, մենք էլ կասեինք` պետք չի այ մարդ, մենք ռուսերեն ծնված օրվանից հասկանում ենք: Հետո էլ այս կոչից ոգևորված՝ մի քանի լրագրողներ ջրի երես հանեցին իրենց ֆրանսերեն բառապաշարը և սկսեցին իրենց ցուցադրել, հարցերը Դելոնին ֆրանսերեն տալ: Ալեն Դելոնն էլ չդիմացավ ու ֆրանսերեն հարց տվող երրորդ լրագրողին կոպտեց` հայերեն տվեք հարցերը, որովհետև այստեղ հայեր են մեծամասնությունը, գեղեցիկ չի նայվում: Ալեն Դելոնը մեզ հասկացրեց, որ մի քիչ սեփական «ես»> ունեցեք, մի էդքան իջեք, բա թարգմանիչներն ինչի համար են, ի վերջո դա մասնավոր հարցազրույց չէր, որ լրագրողի` համապատսախան լեզվի գործածությունը պարտադիր լիներ: Եթե լրագրողներն արդեն իրենց մայր լեզուն այսքան չեն գնահատում, էլ ասելիք չի մնում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել