1992թ.–ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր: 2007թ. մարտի 30-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում հանդիսավորությամբ ստորագրվեց Հաշմանդամ անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան: Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի կոնվենցիային միացել է 2006թ. դեկտեմբերին, իսկ վավերացրել է 2010 թ. մայիսի 17-ին: Մեր երկրում հաշմանդամների թիվը կազմում է մոտ 180,000 մարդ:
Հաշմանդամների հիմնախնդիրները բազմաբնույթ են` շրջակա միջավայրի մատչելիություն, հավասար պայմանների ապահովում, բժշկասոցիալական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացում, զբաղվածության խնդիրների լուծում և այլն: Պակաս կարևոր չէ նաև հասարակության կողմից հաշմանդամ մարդկանց նկատմամբ ճիշտ վերաբերմունքի ձևավորումը, ինչի ուղղությամբ զգալի աշխատանքներ են տարվում հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների կողմից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել