Թուրքը մնում է թուրք, ուզում է ղազախ լինի, ուզում է լինի ադրբեջանցի կամ ցանկացած թուրքալեզու հոտից…
Ղազախստանի աքսակալ Նազարբաևն իրեն բնորոշ բարեհոգությամբ հորդորել է Ռուսաստանին և Թուրքիային բանակցել, հանձնաժողով ստեղծել և պարզել միջադեպի մեղավորներին…

Այս ղազախ թուրքը չի՞ լսել Թուրքիայի վարչապետի հայտարարությունը, որ ինքնաթիռը կործանվել է իր հրամանով, չի՞ լսել Էրդողանի հիստերիկ, էքսցենտրիկ հոխորտանքները, չի՞ լսել տարաբնույթ եզրակացություններն ու պարզաբանումներն այս ուղղությամբ… Էլ ի՞նչ հանձնաժողով, ի՞նչ պարզաբանումներ, ի՞նչ բանակցություններ թուրքերի հետ…
Չէ՛, իհարկե լսել է, նա միամիտ չէ, ուղղակի Նազարբաևը թուրք է՝ թուրքին բնորոշ երկդիմի դիվանագիտությամբ…
Դե ռուսներն էլ կուտը կուտեն, կասեն՝ ինչ լավ, բարի, կամեցող մարդ է այս Նազարբաևը՝ իսկական բարեկամ... Ինչպես թուրքերը, մինչև ինքնաթիռի կործանումը, մինչև թուրքական լոլիկների ու մյուս սննդամթերքների մեջ դեպքից հետո պատահաբար վնասակար նյութերի հայտնաբերելը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել