Տեղյակ չեմ ու չեմ էլ ցանկանում իմանալ, թե ինչպես են տեղի ունենում Կաթողիկոսի ընտրությունները, բայց, կարծում եմ, ժամանակն է եկել, որպեսզի լուրջ բարեկարգվի կաթողիկոսին ընտրելու հարցը: Ինչու և ինչպես, ահա հետևյալ մոդելը.
1. Գահակալությունը լինի 10 տարի, որից հետո նա իրավունք չունի 2-րդ անգամ իր թեկնածությունն առաջադրելու: 
2. 50-65 տարեկան լրացած եպիսկոպոսները կարող են կաթողիկոս դառնալ:
3. Ընտրության մասնակիցները միայն հոգևորականներ լինեն:
Այս մի քանի կետերով, կարծում եմ, մեր եկեղեցին դինամիկ կլինի ու միշտ արթուն, ու նոր գաղափարներ կունենանք: Եթե մի անձ 20 տարի կամ 40 տարի գահին նստի, ապա այն միշտ նույն ոգով է առաջնորդվելու, իսկ եթե 10 տարին մեկ նոր վեհ ունենանք, ապա, կարծում եմ, հիանալի բան կստացվի, ու մեր եկեղեցու գործելաոճը կփոփոխվի շատ հաճախակի, ինչն արդեն դրական ու խոստումնալից է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել