Հիդրոմերսում և Շարկոյի ցնցուղ

Հիդրոմերսումը ջրային շթի միջոցով կատարվող մերսումն է: Ջրի օպտիմալ ջերմաստիճանն ապահովում է մկանների մաքսիմալ թուլացումը: 

Հիդրոմերսման ազդեցությունը

Հիդրոմերսումը բարենպաստ ազդեցություն ունի անձի հոգեկան-հուզական վիճակի վրա, անցկացնում է լարվածությունն ու հոգնածությունը, արդյունավետորեն ազատում է դեպրեսիոն և սթրեսային վիճակից: Խորը ռելաքսացիայի արդյունքում գլխուղեղն ուժեղացնում է էնդոֆրինների (ուրախության և հաճույքի հորմոնների) սինթեզը:  Դրանք էլ խաղաղության և հանգստության երանելի զգացում են առաջացնում, վերականգնում են ուժերը և կարգավրում քունը:
Հիդրոմերսումը բարելավում է արյան և ավշային շրջանառությունը, նյութափոխականությունը, արագացնում է բորբոքային օջախների ներծծումը: Հիդրոմերսումը, ինչպես մյուս բուժական պրոցեդուրաները, պետք է ընդունել կուրսերով՝ համապատասխան դրական արդյունք ստանալու համար:

Շարկո ցնցուղն իր անվանումը ստացել է ֆրանսիացի նևրոպաթոլոգ և հոգեբույժ Ժան Մարտեն Շարկոյի պատվին, ով հնարել է այդ ցնցուղը: Այն առաջացավ որպես բուժական պրոցեդուրա, որը վերականգնում է արյան շրջանառությունը, բարելավում է իմունիտետը, այդ պատճառով էլ այդ ցնցուղը հնարավոր էր ընդունել միայն բուժիչ-պրոֆիլակտիկական հաստատություններում և միայն բժիշկ-թերապևտի նշանակումներով:

Շարկոն տալիս է գերազանց բուժական ազդեցություն` մեծանում է արյան մատակարարումը բոլոր օրգաններին, բարելավվում է անոթների աշխատանքը: Ցնցուղն ունի նաև ընդհանուր ամրացնող և տոնուսը բարձրացնող ներգործություն, նպաստում է օրգանիզմից շլակների հեռացմանը:
Խիտ շիթով 4 մթնոլորտային ճնշման տակ ներգործում են վերջույթների, թիկունքի, կրծքավանդակի կողմնային մակերեսին` այդպիսով մերսելով ազդրերի, նստատեղի, մեջքի, փորի տարբեր «պրոբլեմային» գոտիները: Այս պրոցեդուրայի ընթացքում մաշկը կարմրում է, ինչն առաջանում է ճնշումից և ջրի տաքությունից: Մեկ ընթացակարգի տևողությունը կազմում է 1-5 րոպե:
Շարկո ցնցուղն իսկապես ունի բազում արժանիքներ: Խորհուրդ է տրվում Շարկո ցնցուղն ընդունել ճարպակալման և պարզապես ավելորդ կիլոգրամներից արագ ազատվելու կամ կազմվածքը շտկելու համար: Շարկոն նաև օգնում է պայքարել ցելյուլիտի դեմ, քանի որ բարձրացնում է էներգափոխանակության գործընթացը և քայքայում է ճարպերը:
Հաճախ այս ցնցուղը բժիշկները խորհուրդ են տալիս նյարդային համակարգի ֆունկցիոնալ հիվանդությունների դեպքում, ինչպես նաև որպես «հակադեպրեսանտ», քանի որ այն բարձրացնում է տոնուսը և տրամադրությունը: Շարկո ցնցուղը նաև օգնում է վերացնել ողնաշարի մկանների լարվածությունը:

«Cross» առողջության կենտրոնը հայտարարում է 50% զեղչ հիդրոմերսման և շարկոյի կուրսի համար:

10 պրոցեդուրան (10 հիդրոմերսում, 10 շարկոյի ցնցուղ) - 50.000 դրամ 100.000 դրամի փոխարեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել