Մելը նոր էր մայրիկ դարձել և անհամբերությամբ սպասում էր անձնական մարզչի հետ հանդիպմանը: Նա ցանկանում էր սկսել պարապմունքները, որպեսզի ավելի ուժեղ և համարձակ դառնար: Բայց առաջին հանդիպման ժամանակ մարզչի ասած խոսքերը հիասթափեցրին նրան:

eccbc87e4b5ce2fe28308fd9f2a7baf3135

Երիտասարդ մայրիկը տուն գնաց պարապմունքից չարացած, դժգոհ և զայրացած: Այս դեպքը ստիպեց նրան մտածել այն մասին, թե ինչպիսի տեսք պետք է ունենան երիտասարդ մայրիկները, ինչպիսի մարմինն է ընդհանրապես համարվում «ճիշտ» ծննդաբերությունից հետո, և ընդհանրապես, ինքնագնահատականի և ինքնահարգանքի մասին: Իր գրառման հետ միասին Մելը հրապարակեց Facebook-ում նաև իր լուսանկարը՝ միայն ներքնազգեստով, հայելու առջև, որպեսզի բոլորը նրան տեսնեին: Նա չէր էլ պատկերացնում, որ իր գրառումն այդքան հայտնի կդառնա և կունենա այդպիսի մեծ աջակցություն շատ կանանց կողմից: Ահա թե ինչ էր նա գրել:

c4ca4238a0b923820dcc509a6f75849b146

«Այսօր ես գնացի պարապմունքի՝ անձնական մարզչի մոտ, և առաջին բանը, որ նա ինձ ասաց՝ հետևյալն էր.

«Դուք հավանաբար ուզում եք վերադարձնել Ձեր՝ մինչև ծննդաբերությունն ունեցած քաշը»: Եվ դա ոչ թե հարց էր, այլ հաստատում:

Եվ դա ուղղակի ինձ զայրացրեց, հունից հանեց:

Ես քաղաքավարի ձևով ուղղեցի նրան՝ ասելով, որ իմ նպատակն է վերականգնել ուժերս և մարմնիս տոկունությունը… Ես ասացի, որ ինձ անհանգստացնում է ոչ այն, թե ինչպիսի տեսք ունի իմ մարմինը, այլ այն, թե որքանով է լավ այն աշխատում:

c81e728d9d4c2f636f067f89cc14862c136

Բայց նրա խոսքերը ստիպեցին ինձ մտածել: Ստացվում է, որ եթե ծննդաբերությունից հետո կինն արագ վերադառնում է իր սովորական չափերին, ապա բոլորն ասում են, որ նա հիանալի տեսք ունի: Դա հանգեցնում է նրան, որ շատ կանայք նախօրոք համոզված են, որ իրենք վատ տեսք կունենան, եթե մի քանի ավելորդ կիլոգրամներ հավաքեն: Նիհար մարդկանց նախանձում են ճարպերի բացակայության պատճառով կամ քննադատում են խիստ դիետաների համար: Թմբլիկ կանանց կամ միանգամից գիրուկ են անվանում և քննադատում, կամ էլ գովաբանում են քաջության համար, որ կարողանում են հարմարավետ ապրել այդպիսի մարմնով: Մենք միշտ ճնշման տակ ենք գտնվում:

Ոչ ոք չի կարող իրեն 100%-ով հարմարավետ զգալ: Մշտապես պիտակներ կպցնելը և այդ պիտակների հետ կապված սպասումների արդարացման փորձերն արդյունքում վնասում է բոլորին… այդ թվում նաև նրանց, ովքեր սովոր են այդպիսի պիտակներ կպցնել:

a87ff679a2f3e71d9181a67b7542122c122

Եվ այսպես: Սա ես եմ: Ես հաստատ պատրաստ չեմ դառնալ ամսագրի աստղ: Իմ հիմար ներքնազգեստը և կերակրող մայրիկի կրծկալը շուտով դեն կնետեմ: Իմ մազերը կեղտոտ են, և ես դիմահարդարված չեմ: Իմ մարմինը մի փոքր թմբլիկ է և փափուկ:

Բայց ես ուժեղ եմ, իսկ մարմինս առողջ է:

Եվ թող գնա գրողի ծոցը շրջապատի կարծիքը»: 

Միգուցե Մելը ճիշտ է, և ժամանակակից հասարակությունն իրոք ճնշում է մարդկանց՝ կարծրատիպերով և պիտակներ կպցնելով:

Միգուցե հարկավոր է քիչ ուշադրություն դարձնել արտաքինի վրա և ավելի շատ մտածել ներաշխարհի մասին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել