Պարադոքսալ երկիր է Ադրբեջանը... Բաքվի մամուլն ընթերցելիս հետաքրքիր տեղեկություն տեսա... Վերնագիրը հետևյալն էր՝ «Զանգվածային ծեծկռտուք Քելբաջարի դպրոցում»... Վերնագրից կարելի է ենթադրել, որ ազերիական ԶԼՄ-ները տեղեկություններ են հաղորդում Քարվաճառի դպրոցում տեղի ունեցած տուրուդմփոցի մասին... Զարմանալ կարելի էր, որ Արցախի տարածքում տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին առաջինը տեղեկանում ենք ոչ թե Գագիկ Շամշյանից, այլ ինչ-որ ազերիական լրատվամիջոցից... Սակայն նյութն ընթերցելիս պարզվում է, որ «Քելբաջարի դպրոցում» տեղի ունեցած ծեծկռտուքն իրականում` աշխարհագրական տեսանկյունից, տեղի է ունեցել այդ նույն Քելբաջարից բավական հեռու՝ Գյանջայում (Գանձակում)... Ու ևս հետաքրքիր մի փաստ... Պարզվում է, որ այդ դպրոցում սովորում են Քելբաջարից գաղթաց ազերիների երեխաները... Այսինքն՝ պաշտոնական Բաքուն խտրականություն է կիրառում երկրի տարածքում բնակվող փախստականների և նրանց զավակների նկատմամբ՝ թույլ չտալով վերջիններիս ինտեգրվել ազերիական հասարակության մեջ... Այդ փախստականներին և նրանց սերունդներին վերաբերվում են որպես երկրոդ կարգի մարդկանց՝ կոնցլագերային պայմաններ ստեղծում նրանց համար՝ հավաքելով նույն տեղում... Համոզված եմ, որ այս տիպի «ռեզերվացիաներում» և այդտեղ գործող դպրոցներում հակահայ քարոզը գիշատչային մակարդակի է հասնում... Ի.Ալիևի վարչակարգը համոզում է պատմական Արցախի տարածքից գաղթած ազերիներին, որ նույն Ադրբեջանում նրանք հյուր են և տեղ չունեն... Նրանք պետք է հետ վերադառնան, բայց թե ո՞ւր՝ իրենք էլ չգիտեն... Ու այսպես ապրում են արդեն 21 տարի... Հայր և որդի Ալիևներն արդեն 21 տարի էч խաբում են սեփական ժողովրդին, որ «Քարաբաղ բիզիմդիրը» կգա ու դրա համար էլ նրանց համար ստեղծել են շինծու ընտրատարածքներ, հիմա էլ պարզվում է, որ Գյանջայում կա Քելբաջարի դպրոց և Քելբաջարի շրջանի ոստիկանության բաժանմունք, որտեղ, ի դեպ, քրեական գործ է հարուցվել այդ դպրոցում ծեծկռտուքի դեպքի կապակցությամբ, որի արդյունքում տուժել է 14-ամյա Ֆիդան Մամեդովան...
Հ.Գ. Շինծու ադրբեջանցի ազգի շինծու Ադրբեջան հայրենիքում Ի.Ալիևը ժողովրդին հիմարացնելու և սեփական բացարձակ իշխանությունը երկար պահելու համար խաբում է բոլորին և հատկապես իր հոր «զոհերին»՝ Արցախը շրջապատող շրջաներից գաղթած ազերիներին... Նրանց համար Գյանջայում, Բեյլագանում, Եվլախում, Բաքվում և այլ տեղերում ստեղծել են համակենտրոնացման ճամբարներ՝ Քելբաջար, Զանգելան, Աղդամ, Լաչին և այլ անուններով, բացել այդտեղ այդ տեղանուններով շրջկոմներ, դպրոցներ, ոստիկանության բաժանմունքներ, դատախազություններ, մանկապարտեզներ և այլն ու այսպես համոզում հասարակությանը, որ, միևնույն է, Արցախն իրենցն է և վե՛րջ... Մեզ էլ է դա ձեռնտու... Թող ազերին կարդա այս ապուշ լուրն ու մտածի, որ հանցագործությունը տեղի է ունեցել «Քելբաջարում»... Ազերիները Քարվաճառի վիրտուալ տերերն են, իսկ մենք՝ իրական...
Չեմ զարմանա, եթե մի ժամանակ անց իմանանք, որ Ադրբեջանի ամենագետ սուլթան Իլհամ Ա-ն նաև վիրտուալ «Հարավային և Արևմտյան Ադրբեջանների» սուլթանն է և արդեն նշանակել է «Իրևանի» վիրտուալ քաղաքապետին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել