Ակնհայտ է, որ Հայաստանում նորաձևությունը սկսում է վերելք ապրել: Ողջունելի է, որ այսօր հայ ոճաբաններն ունեն իրենց խանութները և անում են հավաքածուներ: Վերջերս տեսա երիտասարդ ոճաբան Մանուկ Ալեքսանյանի նոր հավաքածուն և նկատեցի միայն մի քանի հագուստ, որոնք դեռ չէի տեսել։ Մնացած հագուստները ես տեսել էի նրա ինստագրամյան էջում դեռևս մի քանի ամիս առաջ, և այս դեպքում սխալ կլինի ասել, թե այդ հավաքածուն նոր է։ Եթե ուշադրություն դարձնեք դրանց լուսանկարների տեղադրման ամսաթվերին, որոնք իմ կողմից կարմիր շրջանակի մեջ են վերցրած, պարզ կլինի ամեն բան։

Բացի այդ, թեպետ ոչ ոք իմ կարծիքը հաշվի չի առնում, բայց ես նրա հագուստներից չէի կրի, և անգամ չեղավ մի այնպիսի հագուստ այս հավաքածուի մեջ, որ ասեի՝ wow, սիրուն է: Ես հավանում եմ նրա միտքը, նա կարողանում է լավ ֆոտոսեսիաներ անել, բայց հագուստի ոճաբան նրան չէի անվանի: Ինչ վերաբերում է մոդելներին, կարող եմ ասել` միայն Աննա Գրիգորյանն էր վստահ քայլում: 

Հիմա անցնենք հագուստներին. այս կանաչ զգեստը հայտնվեց ԿամոԲլոգի միջոցառումներից մեկի ժամանակ, որտեղ Մանուկը հանդիսավարներից էր: 

Այս երեկոյան զգեստն էլ է այդ շարքից, այն արդեն մի քանի ամիս առաջ Մանուկը տեղադրել էր իր միկրոբլոգում։

Նույն ճակատագրին արժանացավ նաև այս վարդագույն զգեստը։

 Կարծում եմ` ճիշտ չէ այդ դեպքում խոսել նոր հավաքածուի մասին, եթե երեքն զգեստներն էլ արդեն իսկ հանրության աչքին երևացել են: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել