Գյուղատնտեսական ոլորտը գերակա ճյուղ հայտարարած երկրի համար շատ կարևոր է ունենալ անասնաբուժական կենտրոններ:

Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակներում Ճամբարակում բացվում է անասնաբուժարան: Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի բացումը նպատակ ունի զարգացնել արոտավայրերի կառավարումն ու անասնապահությունը:

Ծրագրով նախատեսվում է աջակցել անասնաբուժական սպասարկման կենտրոնների կառուցմանը, անասնաբույժների վերապատրաստմանը, ինչպես նաև խթանել անասնաբույժ­-ֆերմեր համագործակցությունը:

Ծրագրի շրջանակում գործում է անասնաբուժական սպասարկման երկու կենտրոն Արագածոտի և Սյունիքի մարզերում: Նախատեսվում է նմանատիպ ևս 5 կենտրոն ստեղծել հանրապետության այլ մարզերում:

Կենտրոններն ապահովված են անհրաժեշտ գույքով, սարքավորումներով, անասնաբուժական դեղորայքով, արհեստական սերմնավորման և կաթի վերամշակման պարագաներով հագեցած դեղատներով: Յուրաքանչյուր մարզում կառուցված կենտրոնը կհամագործակցի 10 և ավելի անասնաբույժների հետ և այդ կերպ կսպասարկի ողջ մարզի ֆերմերային տնտեսությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել