Երեկ կայացան Աստղիկ Սաֆարյանի «Որբուկ» և Սոնա Ռուբենյանի «Ռոմանս» տեսահոլովակների պրեմիերաները: Երկու տեսահոլովակների ռեժիսորն էլ Արմեն Փիրիմասիհին է, իսկ խոսքերի հեղինակը Լաուրա Հովհաննիսյան է, ում գրքի շնորհանդեսը նույնպես կայացավ երեկ: BlogNews.am-ը ներկա էր միջոցառմանը և ֆիքսել է դրա հետաքրքիր պահերը:

Երեկոն վարում էին հանդիսավարներ Անահիտ Կիրակոսյանն և Սուրեն Առուստամյանը, ովքեր ընթերցեցին Լաուրայի մի քանի բանաստեղծությունները: Շնորհանդեսին ներկա հյուրերը վայելեցին թավջութակահար Ալեքս Միզոյանի ստեղծագործությունները:

Առաջինը ցուցադրվեց Սոնա Ռուբենյանի տեսահոլովակը, որի նկարահանման ընթացքին երգչուհին ներկա չի եղել։ «Առաջարկ ստացա Լաուրայի կողմից կատարել այս երգը, չնայած նրա մտքում արդեն կար երաժշտությունը, բայց Նիկ Էգիբյանը նոր գործիքավորում արեց: Ես տեսահոլովակի սյուժեին ծանոթ էի, Արմենը նկարահանել էր հերոսներին, որից հետո իմ մասնակցությամբ կադրերը նկարեցինք»,-պատմեց Սոնան:

Հաջորդ պրեմիերան արդեն Աստղիկ Սաֆարյանինն էր, ում «Որբուկ» երգը հուզեց ներկաներին, հուզմունք կար նաև Աստղիկի աչքերում. «Սա ինձ համար հերթական երգ չէ, երբ առաջարկ ստացա Լաուրայից, ես մի կողմ դրեցի իմ բոլոր մյուս գործերը և անցա այս երգի պատրաստմանը: Ես հույս ունեմ, որ այս տեսահոլովակը դիտելուց հետո մարդիկ ավելի բարի կլինեն նման երեխաների նկատմամբ»: 

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել