Օրերս երգիչ Էրիկն իր երկրպագուներին ներկայացավ անդրանիկ մենահամերգով։ Երգչի առաջին մենահամերգն արժանացավ հանդիսատեսի ջերմ արձագանքին ու ծափահարություններին։ Նրա ակտիվ երկրպագուների շարքերում էին մի շարք հայտնի մարդիկ՝ Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Ավետ Բարսեղյանը, Հայկոն ու Անահիտ Սիմոնյանը, Վահագն Գևորգյանն ու Իռեն Ուլիխանովան, Քրիստինե Պեպելյանը, Վիկա Մարտիրոսյանը, Գարիկ Պապոյանը կնոջ՝ Մարաննայի հետ, Արամ MP3-ն կնոջ՝ Աննայի հետ, Դիանա Շատվերյանն ամուսնու՝ Հայկի հետ, Ռուզան Ավետիքյանը, Արտավազդ Ամիրյանը կնոջ՝ Մարիամի հետ, Անի Ամիրյանը, Հրաչ Մուրադյանը, Հրաչուհի Ութմազյանը, Լանա Խաչատրյանն ամուսնու՝ Տիգրանի հետ և այլք։ BlogNews-ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր պահերը։

Էրիկի փոխանցմամբ՝ այս համերգին պատրաստվել են մոտ մեկ տարի։ Երեկոյի կենդանի հնչողությունն ապահովեց սիմֆոնիկ նվահգախումբը։ Համերգի բեմադրիչ ռեժիսորն Արթուր Մանուկյանն է։ Էրիկի ոճով զբաղվել է Արմեն Գալյանը, իսկ բեմական հագուստները տրամադրել է «Անահիտ Սիմոնյան»  fashion ատելյեն։

«Անչափ ուրախ եմ ձեզ այստեղ տեսնել, հուզմունքս շատ է, բայց ձեր ծափահարությունների շնորհիվ ամեն ինչ անցողիկ է։ Դուք չեք պատկերացնում՝ որքան շնորհակալ եմ բախտիս, որ այսպիսի հանդիսատես ունեմ»,- ասաց Էրիկը։

Սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ երգիչը կատարեց Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններ, իր՝ արդեն սիրված հին ու նոր երգերը։ Երգիչը կատարեց նաև Էլվինա Մակարյանի «Դու նոր կյանք» ստեղծագործությունը, որն իր վերջին ձայնասկավառակից է։ «Այն երջանիկ արտիստերից մեկն եմ, ում բախտ է վիճակվել երգել նրա ստեղծագործություններից մեկը»,- նկատեց նա։

Վերջերս Էրիկն ու Ավետ Բարսեղյանը երգ են գրել Ֆիլիպ Կիրկորովի համար՝ «Женщина похожая на солнце»: Համերգի ժամանակ Էրիկը ներկայացրեց նաև այս երգը։ Երբ հերթը հասավ «Առաջին ու միակ» ստեղծագործությանը, երգիչն ասաց. «Ես երկար եմ սպասել, որպեսզի այս երգը երգեմ իմ սրտի ու հոգու թագուհու համար»։ Ի դեպ, երգչի սրտի թագուհին՝ Սվետլանան, ընդգրկված էր համերգի կազմակերպչական անձնակազմում։ Հետնաբեմում նրա վազքի ժամանակ նկատելի էր նրա հուզմունքը սիրելիի համար:)

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել