①  Բիլի Հոլիդեյ, «God Bless the Child», 1942թ․

Rex Features

Բիլի Հոլիդեյի ինքնակենսագրականում երգի մասին նշվում է, որ այն գրվել է իր մոր հետ ունեցած վեճից ոգեշնչված, սակայն երգի արգելման պատճառն Աստվածաշնչի մասին հիշատակումն է։

 ② Չակ Բերի, «Maybellene», 1955թ․

Chuck Berry

Բերիի առաջին հիթը հաճախ գովաբանվում է որպես ռոքնռոլի առաջին երգերից մեկը, սակայն դավաճանության մասին այս երգը BBC-ն վտանգավոր համարեց իր լսարանի համար։

Ֆրենկ Սինատրա, «How Little We Know», 1956թ.

Frank-Sinatra

Ֆրենկ Սինատրան արգելված էր BBC-ի համար մի քանի երգերի առումով, այդ թվում՝ հիսունականների այս սիրաբորբոք երգի համար։

Էլլա Ֆիցջերալդ, «Bewitched, Bothered and Bewildered», 1958թ.

Ella-Fitzgerald

Այս երգը գրվել է Բրոդվեյում 1940թ․-ի «Pal Joey» մյուզիքլի համար։

 ⑤ Ջոննի Քեշ, «Guess Things Happen That Way», 1958թ.

Johnny-Cash

BBC-ի կրոնական հեռարձակման ղեկավարն առարկել է այս երգը եթերով հնչեցնելու առաջարկին։

Էլվիս Փրեսլի, «Hard Headed Woman», 1958թ․

Elvis-Presley

Փրեսլիի այս երգը եթերով կարող էր հնչել միայն հատուկ թույլտվությամբ։

Բոբ Դիլան, «Let Me Follow You Down», 1962թ.

Դիլանի ֆոլք ոճի հիթի «Ամենակարող աստված աշխարհ» տողերը վիրավորական էին համարվում BBC-ի կողմից։

Փինք Ֆլոյդ, «It Would Be So Nice», 1968թ.

Pink-Floyd

Երգում «Evening Standard» թերթի մասին հիշատակումը բավարար էր, որպեսզի BBC-ն արգելեր այս երգի հեռարձակումը՝ հետևելով ոչ գովազդային խիստ քաղաքականությանը։

Սեքս Պիստոլս, «God Save the Queen», 1977թ.

Sex-Pistols

«Աստված, փրկիր թագուհուն» վերնագրով հակամիապետական այս երգը համընկավ Անգլիայի թագուհու Արծաթյա հոբելյանի հետ, և BBC-ն հայտարարեց, որ երգը ռադիոյով և հեռուստատեսությամբ հնչելու համար պատշաճ չէ։

Ջորջ Մայքլ, «I Want Your Sex», 1987թ.

George-Michael

Երգն արգելվել է որպես անբարոյականություն տարածող և 80-ականներին ՁԻԱՀ-ի դեմ տարվող արշավների հետ մեկտեղ անարդյունավետ ու հակասական համարվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել