Ռուսաստանի համար ստեղծվել է շատ բարդ իրավիճակ, քանի որ ստիպված կլինի քայլեր կատարել, որոնք «կստիպեն», կհորդորեն, կհամոզեն կամ կհարկադրեն Ռուսաստանի և տարածաշրջանի թուրքալեզու պետություններն ու ազգությունները: Բնականաբար, կսկսեն ակտիվանալ, պահանջներ ներկայացնել, թանկացնել իրենց և խնդիրներ հարուցել Ռուսաստանի համար…
Հավանաբար Թուրքիան կփորձի խաղարկել այդ խաղաքարտը և կաշխատի առաջացնել կենտրոնախույս տրամադրություններ և դժգոհություններ Ռուսաստանում: Շատ բարդ, խառը, հակասական, անհասկանալի և վտանգավոր իրավիճակ է ստեղծվել…
Չի բացառվում, որ Թուրքիան, հաշվի առնելով Ռուսաստանի մեկուսացվածությունը, հակամարտությունը ԱՄՆ-ի և Եվրամիության հետ, օրեցոր բարդացող տնտեսական իրավիճակն ու դժվարությունները, սկսի իր պանթյուրքիստական ծրագրերի իրականացման ուղղությամբ քայլեր ձեռնարկել:
ԵՏՄ-ն էլ կդառնա մի չկայացած միություն, որովհետև Ղազախստանն ու Ղրղզստանն էլ իրենց մեծ եղբոր պատիվը ոտնատակ չեն տա: Այս տարբերակը Ռուսաստանը երբեք չպետք է անտեսի ու փորձի մատների արանքով նայել… Սա առավել քան լուրջ է ու հնարավոր…
Իսկ Ռուսաստանը Թուրքիայի դեմ նույն կերպ պետք է ակտիվացնի ու օգտագործի քրդական պայքարը նրանց դեմ՝ օժանդակելով Իրաքի, Թուրքիայի և Սիրիայի քրդական խմբավորումներին:
Իսկ մինչ այդ Արևմուտքն իր հերթական ապտակը հասցրեց նոկդաունի մեջ գտնվող ռուսներին՝ կրկին ցույց տալով իր երկերեսանիությունն ու հաշվենկատությունը…
Եվրոպան ահաբեկիչներին օժանդակող Թուրքիային հատկացրել է երեք միլիարդ եվրո և խոստացել գրկաբաց ընդունել ԵՄ: Թուրքիան, իհարկե, որպես փորձված, շահամոլ արևելյան աղվես, կօգտագործի այդ երեք միլիարդը և ձեռքի հետ, դանդաղ, հետևողական փախստականներին փոքր խմբաքանակներով «կառաքի» Եվրոպա՝ իրեն հատուկ խորամանկությամբ խաբելով եվրոյոնջաներին:
Սա էլ ձեր Եվրամիությունն ու արդարության, ազնվության, մարդասիրության օրրանը…
Դե ի՞նչ, սպասենք նոր զարգացումների…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել