Ձեզ ենք ներկայացնում մի աղջկա պատմություն, ով գեղեցկանալու սովորական մի պրոցեդուրա է կատարել: Բայց այս անգամ գեղեցկանալու փորձն անհաջողության մատնվեց: Սա ուսուցողական դաս է բոլորիս համար:

Աղջիկը գնաց գեղեցկության սրահ, որի ծառայություններից վաղուց էր օգտվում, որպեսզի ներկի մազերը: Աղջիկն առօրյա կյանքում ասպիսի տեսք ունի:

Մազերը ներկելուց հետո աղջիկը եկավ տուն, և ահա թե ինչ տեղի ունեցավ նրա հետ: Առաջին օրը վշտալի պրոցեդուրայից հետո՝

Մազի ներկն ալերգիկ ազդեցություն էր ունեցել. անտանելի քոր և այտուցվածություն: Նա անճանաչելի էր դարձել, նմանվել էր ծեր ասիացու: «Ռեպինի նկարը»՝ օր երկրորդ:

Երկրորդ օրվա վերջին այտուցվածությունն ավելի շատացավ:

Օր երրորդ: Աղջիկը խնդրեց իր ընկերոջը, որպեսզի նա նկարները տեղադրի համացանցում և այդ միջոցով զգուշացնի բոլորին մազերը ներկելուց առաջ ներկը փորձարկելու մասին, ինչը շատերն անտեսում են:

Երրորդ օրվա վերջին այտուցվածությունը մի փոքր նվազեց: «Խնդրում եմ, ամեն անգամ ձեր մազերը ներկելուց առաջ անպայման փորձարկեք այն, անգամ եթե արդեն հարյուր անգամ օգտագործել եք այդ ներկը», – դիմում է աղջիկն իր հետևորդներին:

Չորրորդ օրն աղջկա դեմքը սկսեց աստիճանաբար հին տեսքին գալ, վերականգնվել: Աղջկա ընկերը երդվում է, որ ոչ մի ֆոտոշոփ չկա, աղջիկը նույնիսկ դրանից օգտվել չգիտի:

Հինգերորդ օր: Աղջկա դեմքն աստիճանաբար հին տեսքն էր ստանում: Նա երդվեց, որ երբեք չի ներկի իր մազերը ո՛չ գեղեցկության սրահներում, ո՛չ էլ տան պայմաններում:

Որքանով որ մեզ հայտնի է, այժմ աղջկա հետ ամեն ինչ կարգին է: Այս դեպքը հայտնի ասացվածքի հաստատումն է. վստահիր, բայց ստուգիր: Նույնիսկ եթե հարյուր անգամ ներկել եք ձեր մազերը նույն ներկով, միևնույն է, ամեն անգամ փորձարկեք, որպեսզի ալերգիկ ազդեցություններ չառաջանան:

Փորձարկման ամենատարածված եղանակն է. պատրաստի ներկը մի փոքր քսել ականջի հետևի մասին և սպասել 48-72 ժամ:

Չարժե շտապել և վտանգել առողջությունը, ոչ մի գեղեցկություն չի պահանջում այդպիսի զոհեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել