Վաշինգտոնը խորհուրդ է տվել Թուրքիային փակել թուրք-սիրիական սահմանը և ավելացնել զորքերի թիվը 100 կմ երկարությամբ սահմանի երկայնքով։ Այս մասին հաղորդել է Wall Street Journal-ը։

«Россия 24»-ի հաղորդմամբ՝ Օբամայի աշխատակազմը պահանջում է վերջ տալ ԻՊ գրոհայինների հոսքին դեպի Թուրքիա, ովքեր օգտագործում են Թուրքիայի տարածքը՝ Եվրոպա անցնելու համար։
Թուրքիայի իշխանություններն ընդունում են առկա խնդիրը, սակայն փոխադարձաբար ակնկալում են օգնություն միգրացիայի խնդրի լուծման և Սիրիայում անվտանգ գոտի ստեղծելու հարցերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել