ԱՄՆ-ում գտնում են, որ ՆԱՏՕ-ն Թուրքիայի տեղը չէ, և որ Թուրքիան ՆԱՏՕ-ին տանում է հանցավոր ճանապարհով: Տարբեր աղբյուրներից տեղեկություններ են հասնում, որ թուրքական իշխանությունն աջակցում է ԻԼԻՊ-ին, և այդ ամենին գումարվում են ՌԴ-ում ձեռնարկված գործողությունները թուրքական ապրանքների և թուրքերի դեմ, և պարզ է դառնում, որ այս պահին թուրքերը մեկուսացած են, և նույնիսկ նրա դաշնակիցները չեն կարողանում պաշտպանել նրան:

Թուրքիայի մեծ պլանները՝ կապված տարածաշրջանում առաջատարի դիրքի հետ, հօդս են ցնդում: 0 կոնֆլիկտ հարևանների հետ միֆը փչված փուչիկ էր, որն, իհարկե, հենց հայտարարման պահից տրաքել էր:

Այս ամենից օգտվում է ՌԴ-ն. ՆԱՏՕ-ի հասցեին մեղադրանքներ է հնչեցնում և սկսել է դիվիդենտներ հավաքել: Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, որ պատրաստ է ՌԴ-ի հետ համագործակցելուն, և նույնիսկ քննարկվել է ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների վերացման հարցը: Այս քայլով Ֆրանսիան փորձում է փրկվել փլուզվող ՆԱՏՕ-ն:

Այս իրադարձությունների ֆոնին Հայաստանը կարող է լավ պլյուսներ ունենալ: Նախ՝ Ադրբեջանը հիմա չունի մեծ եղբոր աջակցությունը և ներքին խնդիրներ ունի՝ կապված իսլամիստների հետ, որոնց ճնշումը կարծես մեծանում է: Թուրքիան հիմա չի կարող ոչ մի ձայն հանել, որովհետև յուրաքանչյուր խոսք օգտագործվում է իր իսկ դեմ: Իրանը պատրաստ է յուրաքանչյուր պահի վերցնել խաղարարի դրոշը տարածաշրջանում, և այդ գործընթացը նա կարող է սկսել Հայաստանին աջակցելուց: Միջազգային իրադրությունը մեկ էլ Տիգրան Մեծի ժամանակ է այսպես բարենպաստ եղել Հայաստանի համար: Պետք է օգտվել ու որոշ հարցերի վերջնական լուծում տալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել