
Բաղադրիչներ
- ալյուր - 3 բաժակ
- աղ - 1/4 թ/գդ
- շաքարավազ - 3 բաժակ
- փխրեցուցիչ - 10գր
- դարչին - 2ճ/գդ
- ձու - 2 հատ
- կարագ - 200գր
Պատրաստման եղանակ
- Հարում ենք կարագը, 1,5 բաժակ շաքարավազի հետ, ապա ավելացնում ենք ձուն և կրկին հարում:
- Ստացված զանգվածին ավելացնում ենք ալյուրը, փխրեցուցիչն ու աղը և հունցում փափուկ խմոր:
Պատրաստի խմորը տեղափոխում ենք սառնարան 1 ժամով: - Առանձին ամանի մեջ խառնում ենք մնացած շաքարավազն ու դարչինը:
Հանում ենք խմորը սառնարանից, պատրաստում 3-4սմ-անոց գնդիկներ, թաթախում ենք այդ գնդիկները դարչնային զանգվածի մեջ և դնում պերգամենտային թղթով պատած տապակի վրա: - Թխվածքաբլիթներով տապակը դնում ենք ջեռոցի մեջ և թխում 10 րոպե 200 աստիճանում:
Մատուցեք դարչինով թխվածքաբլիթները տաք վիճակում մեկ բաժակ սառը կաթի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել