«Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանի դուստրը՝ դերասանուհի, երգչուհի Մեգին, նոյեմբերի 25-ին տոնել է ծննդյան տարեդարձը, ինչի կապակցությամբ մի ամբողջ օր շնորհավորանքների տեղատարափ է եղել։ Մեգին դարձել է 13 տարեկան, և տարեդարձի առթիվ մայրիկը տոն է կազմակերպել Երևանի ժամանցի կենտրոններից մեկում։

BlogNews-ի հետզրույցում Իրինան ասաց, որ այս տարի որոշել են դստեր տարեդարձը նշել կարաոկե ակումբում, քանի որ նա արդեն մեծ է։ «Ընտրեցինք VIP սրահը, որտեղ իրենք առանձին էին։ Հյուրընկալել էինք Մեգիի 30-ից ավելի ընկերներին։ Ամեն բան այնքան ուրախ անցավ, որ վերջում նա ասաց՝ մամ, սա իմ ամենալավ ծնունդն էր։ Դա ինձ շատ ուրախացրեց, որովհետև Մեգգին միշտ շատ է սպասում իր ծնունդին։ Այդ առումով մենք շատ նման ենք, մեկ ամիս առաջվանից պատրաստվում ենք»,- ասաց մայրիկն ու հավելեց, որ այս տարի որոշել էին առանց խաղերի նշել դստեր ծնունդը, սակայն ինքը որոշել է անակնկալ մատուցել դստերն ու կանչել խաղավարին, ով նախորդ տարիներին միշտ ներկա է եղել Մեգիի տարեդարձին։

«Իր սիրած խաղավարն էր, Մեգգին շատ էր ուրախացել, նույնիսկ խնդրեց երկարեցնել ժամանակը։ Կապ չունի, որ իրենք հիմա տարիքով ավելի մեծ էին, այնպիսի ոգևորությամբ էին խաղում, այնպես էին ուրախացել, որ չէին ուզում տուն գնալ։)»,- ասաց Իրինան։

Մայրիկը Մեգիին արծաթյա մատանի է նվիրել, որի վրա փորագրված է եղել՝ սեր, երջանկություն, բախտ. «Ինձ համար դրանք շատ կարևոր են, ուզում  եմ, որ աղջիկս միշտ երջանիկ լինի՝ շրջապատված լինի սիրով և բախտավոր լինի»։

Երեկույթի ընթացքում Մեգգին նաև երգել է։ Երգել են նաև նրա մայրիկն ու մորաքույրը՝ Լուսինե Թովմասյանը։) Իրինան հայտնեց, որ Մեգիի երգերի հեղինակը՝ Սուսաննա Բարսեղյանը, նույնպես ներկա էր երեկույթին և շատ գեղեցիկ կատարում ներկայացրեց։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել