Հատկանշական է, որ Լևոն Տեր֊Պետրոսյանի վերջին հոդվածն այդպես էլ չարժանացավ հասարակական այնպիսի ուշադրության, որը կարելի էր տեսնել նախորդ նման հրապարակումների դեպքում։ Կարծում եմ՝ մարդկանց անտարբերությունը հասկանալի է։ ԼՏՊ֊ի նախկին օրիգինալությունից մնացել է միայն գրագետ և գեղեցիկ հայերենը։ Մնացած առումներով նա դարձել է իրենից ավելի ներքև կանգնած թիմակիցների անհիմն, բայց խիստ բարձրագոչ քարոզչության գերին։ Տարեցտարի կրկնում են նույն թեզերը՝ փորձելով հարմարեցնել դրանք արդի քաղաքական գործընթացներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել