Պաշտոնական տվյալներ

Ռուսաստանից Թուրքիա տարեկան այցելում է (էր) 4 մլն. զբոսաշրջիկ, ովքեր ընդհանուր հաշվով ծախսում էին մոտ 10 մլրդ., այո, այո, 10.000.000.000 $, այսինքն՝ մեկ մարդու հաշվով միջինում մոտ 2.500 $ փող Անթալիայում, Կեմերում, Ստամբուլում, Անկարայում և այլն:

Երեկ ՌԴ արտգործնախարար Դ. Լավրովը կոչով դիմեց ռուսաստանցիներին, ասելով. «Մենք խորհուրդ չէինք տա այլևս հանգստանալու գնալ Թուրքիա»: Իսկ դա նշանակում է, որ խորհրդին կհետևի մոտ 3.5 մլն մարդ, եթե ոչ ավելին:

Ո՞ւր կարող են գնալ այդ մարդիկ։
Եթե այդ 3.5-ից թեկուզ 0.5 մլն զբոսաշրջիկ գա Հայաստան և ծախսի միջինում ոչ թե 2.500 $, այլ 1.500 $ (իսկ այդքան փող ծախսելու տեղեր հաստատ կան), ուրեմն կստացվի... 500.000 մ. x 1.500$ =750.000.000 $ տարեկան գումար կմտնի մեր Երկիր:
Դա ի՞նչ է նշանակում` զարգացած ինֆրոստրուկտուրաներ, գովազդային մեծ շուկա, հուշանվերների, ոչ շատ բարձր մակարդակի տեղական խմիչքի, ուշ փչացող սննդի և բազում այլ բաների արտադրություն, միջազգային միջին կարգի հագուստի բրենդների էլ ավելի ներկայացուցչություններ, էդ ամենից բխող աշխատատեղեր և բազում այլ թվարկելի բաներ:

Իսկ մենք ընկած... սահմանադրություն, հանրաքվե, նստացույց, կապույտ գիծ, մանուշակագույն կամեռա, տելեշոու և նման բաներով ենք լցնում մեր քաղաքական օրակարգը, ասես թե աշխարհում ամեն ինչ գնում է բնականոն հանդարտ հունով:
Կարծում եմ՝ երկրի ղեկավարության ամենաբարձր մակարդակով է պետք զբաղվել էս հարցով՝ ի հակառակ «տասոֆկա» անելուն:

Հա, ի դեպ, ռուս–թուրքական կոնֆլիկտից ուրախանալու առիթներից մեկը սա ա, այլ ոչ թե՝ ուուուխ, հեսա հողերը հետ կտան, ու գնաաաաց, դե տեսեք՝ ինչ ենք անելու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել