msheci-axqatnerin chen sirum

Աղքատներին ոչ ոք չի սիրում: Նրանց արհամարհում են, նրանց չեն նկատում, նրանցից խուսափում են…

Երբևէ տեսե՞լ եք ծերունու, որը պետք է վայելի իր «խաղաղ» ծերությունը, բայց  փոխարենը աղբանոցն է քրքրում: Մինչդեռ այդ պահին ոմանք տրաքելու աստիճան ուտում են, քամուն տալիս քրտինքով չվաստակած փողերը…

Աղքատներին խղճում են ու ծածուկ երջանականում, որ իրենք էլ այդպիսին չեն…Աղքատներին վիրավորում են՝ ‹‹Մեր խանութում հարմար բան չկա ձեզ համար››:

Աղքատ երեխաների հետ չեն խաղում, չարդարացված ատելություն ու msheci-hrashqանսահաման դաժանություն  է դա: Աղքատներին ծաղրում են, աղքատներին ատում են:

Աղքատներին ոչ ոք չի սիրում, բայց  նրանք կարող են կիսել իրենց վերջին կտոր հացն անգամ, նրանք կարող են անկեղծորեն սիրել, գնահատել:

Աղքատները չեն սիրում, երբ իրենց ուզում են «առնել», նրանք գիտեն պատվի  ու խղճի արժեքը, հավանաբար դրա՛ համար նրանց չեն սիրում:

Կան նաև աղքատներ, բայց հոգով…

Աղքատներին հաճախ շփոթում են մուրացկանների հետ, անիմա՜ստ է: Իսկ մուրացկան էլ կա՜, մուրացկան էլ: Ինչքան պաշտոնյաներ, հայտնի դեմքեր կան, որոնք մուրացկան են, բառիս բուն իմաստով՝ թշվառ:

Աղքատներին չեն սիրում, աղքատները հասարակության չսիրված խավն են: Նրանց տրորում են, նրանց օգտագործում են, նրանց ապականում են:

Իսկ աղքատները չունեն նրանց սիրո կարիքը, ովքեր հոգով աղքատներին, մեծապատիվ մուրացկաններին, տռփամոլ հարուստներին են քծնում, լիզում նրանց հատակը և ոչ միայն…Աղքատները հպարտ են, աղքատներն ԱՆՊԱՐՏ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել