Ռուսական ինքնաթիռի հետ կապված միջադեպի համատեքստում Իրանի հակաթուրքական շեշտադրումները հետզհետե առավել ընդգծված են դառնում, որը զուտ թուրք-իրանական հարաբերությունների հայեցակետից «նորմալ և սպասելի» կարելի է որակել, բայց այն, որ Թուրքիային ուղղված քննադատությունն ուղեկցվում է ռուսական քաղաքականության արդարացմամբ, իրավամբ եզակի երևույթ է:

ԻԻՀ գերագույն հոգևոր առաջնորդի ավագ խորհրդատու, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ-մայոր Յահյա Սաֆավին հայտարարել է. «Չնայած Թուրքիայի՝ Ռուսաստանի դեմ ուղղված այդ քայլը մարտավարական նպատակներ է հետապնդել, սակայն Թուրքիայի համար այն ունենալու է ռազմավարական լուրջ հետևանքներ: Միջադեպը, միանշանակորեն, տեղի ունեցավ ի վնաս Թուրքիայի, որը հովանավորում է Սիրիայում կռվող վարձկան ահաբեկիչներին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել